Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Մենք պատերազմից խուսափելու երեք հիմնական տարբերակ ունեինք.
ա/ միշտ լինել ուժեղ Ադրբեջանից ու նրա թիկունքին կանգնած Թուրքիայից, ինչը, զուտ ժողովրդագրությամբ և երկրի չափերով ու ռեսուրսներով անիրականանալի էր,
բ/ Ղարաբաղի կարգավիճակը թողնել բաց, վերադարձնել 6 շրջանները, ինչն անում էր ՀՀ առաջին նախագահը, որը սակայն իրականություն չդարձավ, քանի որ փողի, իշխանության ձգտող հանցավոր քառյակը իրականացրեց ռազմապետական հեղաշրջում, որին մինչև այսօր քաղաքական, իրավական գնահատական չի տրվել,
գ/ հրաժարվել միացումից և անկախությունից, բանակցությունների տակ ական դրված հետաձգված հանրաքվեից, և Ղարաբաղը, որպես ամենաբարձր ինքնավարությամբ պետական, ինքնուրույն միավորում ճանաչել Ադրբեջանի մաս՝ դե-յուրե, իսկ դե ֆակտո՝ անկախ, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ հաստատելու և այլ երաշխիքներով», - գրում է լրագրողը:
Zinvor.info