Զագրեբում միջազգային համաժողովում Ֆարիզ Ռզաևը բարձրացրել է Ադրբեջանի ականային խնդիրը
 Զագրեբում միջազգային համաժողովում Ֆարիզ Ռզաևը բարձրացրել է Ադրբեջանի ականային խնդիրը
15:22     16 10 2023    
Հոկտեմբերի 11-13-ը Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Ֆարիզ Ռզաևը այցով գտնվել է Խորվաթիայում։

Ինչպես Zinvor.info-յին հայտնում են ԱԳՆ-ից, այցի շրջանակներում Ֆարիզ Ռզաևը մասնակցել է՝ Զագրեբում անցկացված Ուկրաինայում մարդասիրական ականազերծման թեմայով միջազգային դոնորների համաժողովին։ Համաժողովում ելույթ ունեցած Ֆարիզ Ռզաևը մասնակիցներին մանրամասն տեղեկացրել է՝ մեր երկրի առջև ծառացած ականային խնդրի և դրա ծանր հետևանքների մասին։

Այցի շրջանակներում Ֆ.Ռզաևը երկկողմ հանդիպումներ է ունեցել՝ Խորվաթիայի վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Դինո Միհանովիչի, խորհրդարանի փոխնախագահ Դավորկո Վիդովիչի, արտաքին և եվրոպական գործերի փոխնախարար Ֆրանո Մատուշիչի հետ։ Հանդիպմանը քննարկվել են՝ Ադրբեջանի և Խորվաթիայի միջև հարաբերությունները, քաղաքական, տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների, մեր երկրի նախաձեռնությամբ իրականացվող ռազմավարական էներգետիկ և տրանսպորտային նախագծերի շրջանակներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հետկոնֆլիկտային իրավիճակը:

Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նաև՝ Խորվաթիայի փորձագետների և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ, որտեղ տեղեկատվություն է ներկայացվել Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, խորվաթա-ադրբեջանական հարաբերությունների, տարածաշրջանում տիրող իրավիճակի, ազատագրված տարածքների վերականգնման և շինարարական աշխատանքների, վերաինտեգրման միջոցառումների մասին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս