Նախագահ. «Մենք առաջարկներ ենք ակնկալում Մինսկի խմբից»
  Նախագահ.  «Մենք առաջարկներ ենք ակնկալում Մինսկի խմբից»
20:15     13 04 2021    
Մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կներկայացնի իր առաջարկները տարածաշրջանում խաղաղ կյանքի հետագա էլ ավելի կարգավորման վերաբերյալ: Կարծում եմ, որ կան ոլորտներ, որտեղ դրանք կարող են դեր ունենալ հետկոնֆլիկտային իրավիճակի վրա ազդելու գործում: Ոչ որպես խումբ, որն օգնում է լուծել հակամարտությունը, քանի որ հակամարտությունն արդեն լուծված է:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ADA համալսարանում կայացած «Նոր հայացք՝ դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հակամարտությունից հետո» համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ, հաղորդում է Zinvor.info-ն:

Նախագահը նշել է, որ խոսելով Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին, եթե Հայաստանը դիտարկի այս տարբերակը, միջազգային դերակատարների համար կարող են լինել գործունեության շատ ոլորտներ `սահմանազատում, փոխգործակցություն: Հուսով եմ, որ Մինսկի խմբի ներկայացուցիչները շուտով կգան Ադրբեջան մի շարք առաջարկներով, և մենք այդ առաջարկները ուշադիր կուսումնասիրենք:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս