Ռուս խաղաղապահները Ղարաբաղում փակել են ևս մեկ դիտակետ
  Ռուս խաղաղապահները Ղարաբաղում փակել են ևս մեկ դիտակետ
10:24     14 10 2023    
Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները վերջին 24 ժամվա ընթացքում փակել են ևս մեկ դիտակետ Շուշայի շրջանում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Գերատեսչությունում հավելել են, որ սեպտեմբերի 19-ից ի վեր ռուս խաղաղապահները փակել են, ընդհանուր առմամբ, 8 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ։

«Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) տեղակայվել է Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում՝ համաձայն «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնություն նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության» 3-րդ կետի։

Փաստաթուղթը նախատեսում էր ՌԽԶ-ի տեղակայում հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Զորակազմի տեղակայման ժամկետը սահմանվել էր հինգ տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգմամբ՝ հաջորդ հինգ տարվա ժամկետով, եթե համաձայնագրի կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուս-խաղաղապահներ  


Լրահոս