Պուտինը՝ Ղարաբաղում խաղաղապահների ճակատագրի մասին
|
|
Ռուսական խաղաղապահ զորախումբը Ղարաբաղում ֆորմալ առումով պետք է մնա մինչև 2025 թվականի նոյեմբեր, սակայն իրավիճակի փոփոխության հետ կապված մենք գործընկերների հետ պետք է որոշենք՝ ինչ անել առաջիկայում։
|
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բիշքեկում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Երբ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, այդ ժամանակ ստացվեց, որ մեր խաղաղապահներն արդեն հաստատ, առանց կասկածների, գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Եվ իհարկե, հիմա, ուղիղ ասեմ՝ հայ բնակչության ծանր ելքից հետո, իրավիճակը կտրուկ փոխվել է», - հայտարարել է Պուտինը:
«Ֆորմալ առումով մեր խաղաղապահները պետք է այնտեղ մնան մինչև 2025 թվականի նոյեմբեր, սակայն մեր գործընկերների հետ պետք է որոշենք՝ ինչ և ինչպես անել առաջիկայում: Բայց դա մենք կորոշենք բանակցությունների ընթացքում», - ասել է Պուտինը:
Հեշթեգներ.
Պուտին
Ղարաբաղ