Իլհամ Ալիևը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին և ժողովրդին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին և ժողովրդին
14:46     01 08 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Սուտտերին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Նամակում Իլհամ Ալիևը շնորհավորել է Կարին Քելլեր-Սուտտերին և Շվեյցարիայի ժողովրդին այդ երկրի ազգային տոնի կապակցությամբ։ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ մեր երկրները կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել ադրբեջանա-շվեյցարական հարաբերությունների զարգացման և արդյունավետ համագործակցության շարունակման համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Շվեյցարիա