Բաքվի դատարանում տուժող Բայրամովան պատմել է հայկական հրթիռի կողմից իր տան ավերման մասին
 Բաքվի դատարանում տուժող Բայրամովան պատմել է հայկական հրթիռի կողմից իր տան ավերման մասին
16:12     01 08 2025    
Բաքվի ռազմական դատարանում այսօրվա դատավարության ժամանակ ցուցմունք է տվել տուժող Աքիֆա Բայրամովան։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Աքիֆա Բայրամովան պատմել է, որ 44-օրյա Հայրենական պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին, գիշերվա ժամը 02:00-ի սահմաններում, իր տունը ավերվել է Գյանջա քաղաքի վրա Հայաստանի զինված ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով։ Տուժողը նշել է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է։

«Իմ թոռնուհուն հանեցին փլատակների տակից, նա դեռևս բուժում է ստանում», - հավելել է Աքիֆա Բայրամովան։

Մեկ այլ տուժող՝ Սևինջ Հասանովան, ասել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, Հայրենական պատերազմի ժամանակ, ինքը եկել է Գյորանբոյում գտնվող իր եղբոր տուն։ Սևինջ Հասանովան նշել է, որ այդ ժամանակ, հայկական զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով, ինքն ու իր հարազատները վիրավորվել են։
Zinvor.info

Հեշթեգներ. Դատարան   Բայրամովա