Տագնապ սահմանին. Ադրբեջանի ՊՍԾ-ն կանխել է Իրանից ներթափանցման փորձ
  Տագնապ սահմանին.  Ադրբեջանի ՊՍԾ-ն կանխել է Իրանից ներթափանցման փորձ
13:01     02 08 2025    
«Հորադիզ» սահմանապահ ջոկատի ծառայության տարածքում կանխվել է Իրանից Ադրբեջան պետական սահմանը խախտելու փորձ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պետական սահմանապահ ծառայությունից, օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում տարածքում հայտնաբերվել և առգրավվել է 5 կգ 820 գրամ մարիխուանա։

Փաստի առթիվ քննչական միջոցառումներ են իրականացվում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՍԾ  


Լրահոս