Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին «168 ժամ» հրապարակմանը տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա կարելի է ասել, որ Փաշինյանը լոյալ է Արևմուտքին, բայց Արևմուտքը լոյալ չի լինի Հայաստանին, այսինքն՝ Արևմուտքը չի գա Հայաստան, Հայաստանը ինստիտուցիոնալ չի դառնա Արևմուտքի մաս։ Արևմուտքը կարող է մի քանի զորավարժություններ անցկացնել, խորհրդանշական քայլեր անել, Ֆրանսիան կարող է նույնիսկ շուկայական գներով որոշ տեխնիկա վաճառել, թեև, ըստ մամուլի հրապարակումների, Ադրբեջանն ու Վրաստանը պայմանավորվածություն ունեն, ըստ որի Վրաստանը թույլ չի տա օգտագործել իր օդային տարածքը Հայաստանին ռազմական մատակարարումների համար։ Մնում է միայն Իրանը:
Արևմուտքին մնում է խզել հարաբերությունները Հայաստանի հետ, որի դեպքում Թուրքիան կլրացնի վակուումը, մի կողմից՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչ, մյուս կողմից՝ Թուրքիան պարզապես կուժեղանա, Ռուսաստանը կթուլանա, և այս խաղում Փաշինյանը խաղադրույք է կատարում Թուրքիայի վրա»,- հայտարարել է Հրանտ Միքայելյանը։