Քաղաքագետ Սուրենյանց. Հայաստանը, հրաժարվելով Նախչըվանի ճանապարհը բացելուց, պատերազմի համար պատճառ է ստեղծում
  Քաղաքագետ Սուրենյանց.  Հայաստանը, հրաժարվելով Նախչըվանի ճանապարհը բացելուց, պատերազմի համար պատճառ է ստեղծում
14:16     12 10 2023    
«Հայաստանը պետք է բանակցի Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ»:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Պետք չէ փախչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի քննարկումից (ըստ որի Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը-խմբ.)

Փաշինյանին ու նրա շրջապատին թվում էր, թե հնարավոր կլինի շրջանցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Նրանք ձախողվեցին։ Հիմա նրանց թվում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս գալու դեպքում կրկին կկարողանան խուսափել այդ ճակատագրական կետից։

Ավա՜ղ, ապարդյուն հույսեր։ Պարտված կողմը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել անգամ փաստացի գոյություն չունեցող փաստաթուղթից։ Դրանով դուք չեք խուսափի պարտավորությունից, այլ միայն պատերազմի համար պատճառ կստեղծեք։ Պետք չէ փախչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի քննարկումներից, անհրաժեշտ է բանակցել՝ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Մենք պետք է բանակցենք Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի հետ»,- հայտարարել է Սուրեն Սուրեննյանցը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Նախչըվան  


Լրահոս