Փաշինյան. Եթե ՌԴ խաղաղապահները հեռանան Ղարաբաղից, նրանք չպետք է տեղափոխվեն Հայաստան
  Փաշինյան.  Եթե ՌԴ խաղաղապահները հեռանան Ղարաբաղից, նրանք չպետք է տեղափոխվեն Հայաստան
09:10     11 10 2023    
Հայաստանի իշխանությունները համարում են, որ եթե ռուսական խաղաղապահ զորախումբը լքի Ղարաբաղը, այն պետք է վերադառնա Ռուսաստանի Դաշնություն, այլ ոչ թե տեղակայվի Հայաստանում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սրանք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերն են Ղարաբաղում։ Եթե նրանք գնան, ապա պետք է վերադառնան Ռուսաստան»,- հայտարարել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավոր է խաղաղապահներ տեղակայվեն Հայաստանում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ղարաբաղ   Հայաստան  


Լրահոս