Էրդողան. Թուրքիան Հայաստանից ակնկալում է Զանգեզուրի միջանցքի բացումը
  Էրդողան.  Թուրքիան Հայաստանից ակնկալում է Զանգեզուրի միջանցքի բացումը
10:43     10 10 2023    
Թուրքիան Հայաստանից ակնկալում է բանականության և իրականության վրա հիմնված քաղաքականություն՝ ուղղված խաղաղությանը, անվտանգությանն ու բարգավաճմանը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Նախարարների կաբինետի նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները, եթե Հայաստանը կատարի Զանգեզուրի միջանցքի բացման իր խոստումները։

Էրդողանը նաև կոչ է արել Իրանին՝ մասնակցել այս պատմական նախագծին (Զանգեզուրի միջանցքի բացումը-Խմբ.), որը ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու քաղաքական և տնտեսական քայլերի համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա  


Լրահոս