Հոգեբան Բադալյան. Հայաստանին կարող են օգտագործել և դավաճանել
  Հոգեբան Բադալյան.  Հայաստանին կարող են օգտագործել և դավաճանել
18:15     09 10 2023    
«Մեր հասարակությունը բավականին խոցելի է, ունի անկայուն էմոցիաներ, միշտ շտապում է, մեծամիտ է, անհամբեր, անհանդուրժող և չի սիրում մտածել։ Մի մասը կախված է նորություններից, մի մասն էլ՝ ավանդույթից»։

Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այս մասին «168 ժամ» թերթին տված հարցազրույցում ասել է հայ հոգեբան Գրիգոր Բադալյանը։

«Եվ այն, որ անընդհատ ասում են, թե հաջորդը Սյունիքն է (Զանգեզուրը – խմբ.) լինելու, հոգեբանական պատերազմի դասական էֆեկտ է։ Երբ ասում ենք՝ հաջորդը Սյունիքն է, չգիտենք՝ մենք ենք դա ասում, թե՝ թշնամին։ Եթե կիսվում ենք այդ նյութով, գրում ենք նյութեր, խոսում ենք պարտվելու անհնարինության մասին, մենք տարածում ենք զոհի բարդույթ, որից ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել։ Երբ ասում ենք, որ այսինչ պետությունը դավաճանել է մեզ, սա ցույց է տալիս մեր ռեսուրսների պակասը, որ մենք ընդունակ ենք և՛ օգտագործվելու, և՛ դավաճանվելու։ Մենք ունենք զոհի բարդույթ, որից պետք է հնարավորինս արագ ազատվել»,- ասել է Գրիգոր Բադալյանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հոգեբան-Բադալյան   Հայաստան  


Լրահոս