Նախագահ. «Կարևոր է հասկանալ, որ այս հիշողությունը կմնա մեզ հետ»
  Նախագահ.  «Կարևոր է հասկանալ, որ այս հիշողությունը կմնա մեզ հետ»
17:47     13 04 2021    
«Մենք չենք կարող մոռանալ հայկական բանակի կատարած ոճրագործությունները: Մենք երբեք չենք կարող մոռանալ Հայաստանի ղեկավարության կողմից կատարված Խոջալուի ողբերգությունը և դրա անմեղ զոհերը: Այսպիսով, կարևոր է հասկանալ, որ այդ հիշողությունը կմնա մեզ հետ»:

Այս կարծիքը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ADA համալսարանում կայացած «Նոր հայացք՝ դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հակամարտությունից հետո» համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ, հաղորդում է Zinvor.info-ն:

Նախագահն ասել է, որ ազատագրված տարածքներում ավերածությունները գերազանցել են նույնիսկ ամենավատ սպասելիքները.

«Որովհետեւ մենք գրեթե գիտեինք, թե հայերն ինչ են կատարել բնակավայրերում: Եղել են որոշ տեսանյութեր և որոշ տեղեկություններ միջազգային որոշ ներկայացուցիչների կողմից, ովքեր ժամանակ առ ժամանակ կարողացել էին այցելել այդ տարածքները: Ի դեպ, հավանաբար գիտեք, որ Լեռնային Ղարաբաղ ապօրինի այցելած օտարերկրացիները զրկվել են ձեր այցելած տարածքներ այցելելու իրավունքից: Նրանք չէին կարող գնալ Աղդամ, Ֆիզուլի և նախկին Լեռնային Ղարաբաղի վարչական տարածքի հարակից այլ տարածքներ»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս