Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
«Հազար անգամ գրել եմ, հազար անգամ էլ կգրեմ, Հայաստանի միակ ռեսուրսը կամուրջ դառնալն է, մեր տարածքով պետք է անցնեն բազմաթիվ ու բազմազան ճանապարհներ։ Բնականաբար, դրանք պետք է պատկանեն Հայաստանին։ Նրանք պետք է միացնեն Ադրբեջանը, Նախչըվանն ու Թուրքիան, Իրանը, Սև ծովը և նույնիսկ ավելի հեռավոր երկրները։ Մենք չպետք է վախենանք և բացվենք դեպի աշխարհ։ Եթե հրաժարվենք ճանապարհներ տրամադրելուց, կդառնանք անկլավ, ոչ մի արժեք չենք ունենա.
Մերժելով Ադրբեջանի և Նախչըվանի միջև կապը, կտուժենք միայն մենք: Միշտ էլ կլինեն այլընտրանքներ։ Այսպես, Բաքու-Ջեյհանը մեզ շրջանցեց 2000-ականների սկզբին, այդպես էլ մյուս հաղորդակցությունները կշրջանցեն մեզ»,- գրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։