Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
«Մենք երբեք այսքան նվաստացած վիճակում չենք եղել։ Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը քննարկում են Հայաստանով անցնող միջանցք՝ առանց Երևանի կարծիքը հաշվի առնելու։ Թուրքիան և Ադրբեջանը պահանջում են Հայաստանը վերաբնակեցնել ադրբեջանցիներով: Նրանցից հետո կգան ադրբեջանցի ոստիկանությունը»,- ասել է Խաչիկյանը։
Նա վստահ է, որ Արևմուտքը շահագրգռված է միջանցքի բացմամբ։
«Ինչո՞ւ Արևմուտքը կարող է անվտանգության երաշխիքներ հայտարարել Ուկրաինայում, իսկ Հայաստանի դեպքում՝ ոչ։ Ռուսաստանում հզոր ադրբեջանամետ և թուրքամետ լոբբին փորձում է Մոսկվային համոզել, որ հայերի հետ գործ ունենալ հնարավոր չէ, և պետք է պայմանավորվել Բաքվի և Անկարայի հետ։ Մենք ձախողել ենք բոլոր հաղորդակցությունները մեր դաշնակցի հետ։ Արևմուտքը օգնություն չի ցուցաբերի, իսկ Իրանը ռազմական միջամտություն չի իրականացնի»,- եզրափակել է Խաչիկյանը։
Zinvor.info