Փաշինյանը թվարկել է երեք սկզբունքներ, որոնց պահպանման դեպքում Բաքվի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր
 Փաշինյանը թվարկել է երեք սկզբունքներ, որոնց պահպանման դեպքում Բաքվի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր
10:09     05 10 2023    
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է երեք սկզբունքներ, որոնց պահպանման դեպքում Երևանը Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:

«Նախ, Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը՝ 29,800 կմ2 է, Ադրբեջանինը՝ 86,600 կմ2, երկրորդը՝ Ալմաթիի հռչակագիրը պետք է դառնա քաղաքական հիմք սահմանների դելիմիտացիայի և հետագայում նաև դեմարկացիայի համար:

Երրորդը տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների սուվերենության, իրավազորության, օրենսդրության, հավասարության և փոխադարձության սկզբունքի վրա։ Եթե Ադրբեջանը հրապարակային այս սկզբունքներին իր նվիրվածությունը վերահաստատի, գործնականում կարող ենք համարել, որ խաղաղության պայմանագրի կնքումը ընդամենը կարճ ժամանակի հարց է», - ասել է ՀՀ վարչապետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Փաշինյան   Ադրբեջան  


Լրահոս