Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունը: Մենք պահանջում ենք Եվրամիությունից վերջ տալ խտրականությանը
  Արևմտյան Ադրբեջանի համայնքի հայտարարությունը:  Մենք պահանջում ենք Եվրամիությունից վերջ տալ խտրականությանը
18:31     04 10 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը խստորեն դատապարտում է՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմնակալ դիրքորոշումը, որը արտահայտվել է հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հատկապես նրա ողորմելի տեսակետները, ինչպիսիք են «երկարաժամկետ բազմազգ առաքելության կամ ՄԱԿ-ի առաքելության տեղակայումը» Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում։

Ազերթաջի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Արևմտյան Ադրբեջանի Համայնքի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է. «Մենք պահանջում ենք, որ Տ.Կլաարը և Եվրամիության մյուս պաշտոնյաները զավեշտալի, թշնամական հայտարարություններ չանեն Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վերաբերյալ։ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում որևէ առաքելության տեղակայումը չի մտնում Տ.Կլաարի կամ այլ անձանց լիազորությունների և իրավասության մեջ։ Եվրամիությունը, որը հանդիսանում է երկակի ստանդարտների վառ օրինակ, բարոյական հիմքեր չունի «դասախոսություն կարդալու» Ադրբեջանին: Երկարաժամկետ բազմազգ առաքելություն կամ ՄԱԿ-ի առաքելություն տեղակայելու վերաբերյալ հանձնարարականներ Տ. Կլաարը պետք է տա Եվրամիության կառույցներին, Եվրամիության երկրներին, որտեղ խնդիրներ կան էթնիկ փոքրամասնությունների հետ, և մոնոէթնիկ Հայաստանին:

Մենք պահանջում ենք Եվրամիությունից վերջ տալ խտրականությանը, հարգել մարդկանց արժանապատվության և իրավունքների հարցում հավասարության սկզբունքը և աջակցել Հայաստանից բռնի կերպով վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին՝ անվտանգության համապատասխան երաշխիքներով միջազգային մեխանիզմի շրջանակներում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Արևմտյան-Ադրբեջանի-Համայնք  


Լրահոս