Ադրբեջան և Ղազախստան. համագործակցություն ծովային զորավարժությունների ֆոնին
  Ադրբեջան և Ղազախստան.  համագործակցություն ծովային զորավարժությունների ֆոնին
17:29     04 10 2023    
Ադրբեջանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համատեղ գործողությունների պլանի համաձայն՝ շարունակվում են «Խազրի-2023» համատեղ մարտավարական զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի նավերի և զինծառայողների մասնակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։ Զորավարժությունների շրջանակում ռազմանավերը այլ տիպի զորքերի հետ համատեղ՝ մի շարք առաջադրանքներ են մշակել։ «Խազրի-2023» համատեղ մարտավարական զորավարժությունների ժամանակ Ադրբեջանի և Ղազախստանի զինծառայողները ցուցաբերում են բարձր պրոֆեսիոնալիզմ։

Նշենք, որ մինչեւ հոկտեմբերի 8-ը շարունակվող զորավարժություններին դիտորդի կարգավիճակով մասնակցում է՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի պատվիրակությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ղազախստան  


Լրահոս