Իրանի ՌԾՈՒ պատվիրակությունը ժամանել է Բաքու
 Իրանի ՌԾՈՒ պատվիրակությունը ժամանել է Բաքու
14:59     04 10 2023    
Իրանի Ռազմածովային ուժերի պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ որպես դիտորդ մասնակցելու «Խազրի-2023» համատեղ մարտավարական զորավարժություններին, որոնք անցկացվում են մեր երկրում՝ Ադրբեջանի և Ղազախստանի Ռազմածովային ուժերի նավերի և զինվորականների մասնակցությամբ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի Հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սուբհան Բեքիրովը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ՌԾՈՒ Ռազմածովային գործողությունների հրամանատար, 1-ին կարգի կապիտան Մոհամմադ Ռեզա Խազայիի գլխավորած պատվիրակության հետ:

Ռազմածովային ուժերի շտաբում կայացած հանդիպմանը հատուկ նշվել է «Խազրի-2023» զորավարժությունների կարևորությունը, ընդգծվել է ապագայում Կասպից ծովում Ադրբեջանի և Իրանի Ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը, ինչի կապակցությամբ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   ՌԾՈՒ   Բաքու  


Լրահոս