Արայիկ Հարությունյանի պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենքներին համապատասխան
  Արայիկ Հարությունյանի պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենքներին համապատասխան
13:27     04 10 2023    
Արայիկ Հարությունյանի պաշտպանությունը կիրականացվի Ադրբեջանի օրենքներին և միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է նախօրեին ձերբակալված և Բաքու տեղափոխված անջատողական ռեժիմի նախկին «ղեկավար» Արայիկ Հարությունյանի փաստաբան Ալով Սաֆարալիևը։

«Այսօր ես՝ որպես Արայիկ Հարությունյանի պաշտպան, ներկա էի նրա հարցաքննությանը։ Նրա առողջական և հոգեբանական վիճակը լավ է։ Միայն կարող եմ ասել, որ նրա ասածը կօգնի լույս սփռել շատ հարցերի վրա: Մենք նրան պաշտպանելու ենք Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության, միջազգային կոնվենցիաների պահանջներին և փաստաբանական էթիկայի համաձայն։ Մի խոսքով, մենք բարեխղճորեն կատարելու ենք մեր մասնագիտական պարտքը»,- հավելել է փաստաբանը։

Նշենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ղարաբաղի անջատողականների նախկին «նախագահ» Արայիկ Հարությունյանին։
Zinvor.info

Հեշթեգներ. Արայիկ-Հարությունյան  


Լրահոս