Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Բայրաքթարը լրագրողներին ասել է այսօր Բաքվում մեկնարկած՝ Միջազգային տիեզերագնացության 74-րդ կոնգրեսի հարթակներում։
Բայրաքթարը նշել է, որ կոնգրեսում Թուրքիան ներկայացված է՝ Տիեզերական գործակալության, տարբեր գերատեսչությունների, պաշտպանական Roketsan և Aselsan ընկերությունների ստենդներով։
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը պետք է համագործակցությունը զարգացնեն նաև տիեզերական ոլորտում։
«Այս կոնգրեսը տիեզերական ոլորտում ամենահեղինակավոր միջոցառումն է աշխարհում։ Մենք կցանկանայինք կոնգրեսը հյուրընկալել Թուրքիայում 2 տարի հետո»,- ասել է նա։