Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Պակիստանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Պակիստանին
12:04     30 09 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Պակիստանին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի X սոցիալական ցանցի էջում։

«Մենք խստորեն դատապարտում ենք Պակիստանի Մասթունգ և Հանգու քաղաքների մզկիթներում իրականացված ահաբեկչական հարձակումները։ Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Պակիստանի կառավարությանը, նրա ժողովրդին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ