Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը չափազանց թշնամական է Ռուսաստանի նկատմամբ. Պեսկով
Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշումը չափազանց թշնամական է Ռուսաստանի նկատմամբ.  Պեսկով
16:52     28 09 2023    
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի որոշումը թշնամական է անվանել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։

«Այս որոշումները չափազանց թշնամական են մեզ համար», - ասել է նա, գրում է «Коммерсантъ»-ը։

«Հայաստանը լավ գիտի, որ մենք Հռոմի ստատուտի անդամ չենք, Հայաստանը քաջատեղյակ է դրա հիման վրա ընդունված որոշման [Վլադիմիր Պուտինին կալանավորելու] մասին։ Մենք գիտենք՝ Երևանում այս մասին շատ լավ հայտնի է, սա այն չէ, ինչ ողջունում ենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Zinvor.info

Հեշթեգներ. Պեսկով   Հայաստան  


Լրահոս