Էրդողան. Ռամազանի տոնից հետո ուզում ենք այցելել Շուշա
  Էրդողան.  Ռամազանի տոնից հետո ուզում ենք այցելել Շուշա
20:49     31 03 2021    
«Հարկադիր վերաբնակների վերադարձը իրենց հողեր՝ մեծ նշանակություն ունի տարածաշրջանի զարգացման համար»:

Այս մասին, ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այսօր՝ Ղազախստանի Թուրքեստան քաղաքում տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող՝ թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը իր ելույթում ասել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Ռ.Թ.Էրդողանը ցանկություն է հայտնել՝ Ռամազանի տոնից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին այցելել Շուշա:
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Շուշա  


Լրահոս