Զանգվածային ձերբակալություններ Երևանում
Զանգվածային ձերբակալություններ Երևանում
11:55     25 09 2023    
Երկուշաբթի Երևանում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել 53 մարդու։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ժամը 09:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 53 անձ»,- նշել են ոստիկանությունում։

Բոլոր բերման ենթարկվածները ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը):

Սեպտեմբերի 19-ից Երևանում հակակառավարական ցույցեր են ընթանում։ Դրանց մասնակիցները պահանջում են իշխանությունների հրաժարականը՝ նրանց մեղադրելով «Ղարաբաղը հանձնելու» մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Զանգվածային-ձերբակալություն   Երևան  


Լրահոս