Ժողովրդի, բանակի և պետության միասնության շնորհիվ ազատագրված տարածքներում ծածանվում է Ադրբեջանի դրոշը
|
|
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Զինված ուժերի անձնակազմին շնորհավորել է՝ Նովրուզի տոնի առթիվ, հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով նախարարության մամուլի ծառայությանը:
|
Նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից վստահորեն անցկացվող հաջող քաղաքականության շնորհիվ՝ Ադրբեջանն իր արժանի տեղը է գրավել աշխարհի պետությունների շարքում, ասվում է շնոհավորանքում:
«Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ՝ պետության և բանակի կառուցման ուղղությամբ կատարված աշխատանքների շնորհիվ՝ աշխարհում Ադրբեջանի իմիջը բարելավվել է, ժողովրդի, բանակի և պետության միասնությունը ամենաբարձր մակարդակի վրա է:
Ի պատասխան հայկական զինված կազմավորումների կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին իրականացված սադրանքների՝ Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ՝ մեր քաջարի բանակի կողմից ձեռնարկված հաջող հակահարձակման գործողությունների ժամանակ ադրբեջանցի զինվորների և սպաների ցուցաբերած հերոսության, նրանց անձվիրվածության շնորհիվ, 44-օրյա պատերազմի շրջանակներում՝ 30 տարվա օկուպացիայից ազատագրվել են Ադրբեջանի պատմական հողերը:
Գերագույն գլխավոր հրամանատարի որոշիչ դիրքի, երկաթյա կամքի և ադրբեջանական բանակի հզորության շնորհիվ հաղթանակ է տարվել: Ժողովրդի, բանակի և պետության միասնության շնորհիվ, այսօր ազատագրված տարածքներում ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել զինծառայողներին՝ երդմանը հավատարմության, դժվար և պատվավոր զինվորական ծառայության ընթացքում նվիրվածության համար:
Հեշթեգներ.
Ադրբեջան-ՊՆ