Ավարտվել են ադրբեջանական բանակի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները. Տեսանյութ
 Ավարտվել են ադրբեջանական բանակի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները.  Տեսանյութ
13:53     19 03 2021    
Ավարտվել են ադրբեջանական բանակի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվում էին Ադրբեջանի նախագահ, ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանին համապատասխան:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՊՆ մամուլի ծառայությանը, զորավարժություններում, որոնք անցկացվել են բարդ ռելիեֆ ունեցող լեռնային և անտառային տեղանքում, հաշվի առնելով Հայրենական պատերազմում ձեռք բերված մարտական փորձը, հիմնական ուշադրությունը հատկացվել է զորքերի կառավարմանը, նրանց մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանը և վերախմբավորմանը:

Զորավարժությունները հաջողությամբ լուծվել են տարբեր զորատեսակների միջև փոխգործակցության կազմակերպման խնդիրները, հատուկ ուշադրություն է հատկացվել զորքերի կառավարման, մարտական, բարոյահոգեբանական և նյութատեխնիկական ապահովման հմտությունների կատարելագործմանը:

Ըստ զորավարժությունների ղեկավարության՝ զորքերը լիովին հասել են իրենց նպատակներին:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան-ՊՆ  


Լրահոս