Ալիև. Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը
   Ալիև.  Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը
21:51     20 09 2023    
Երեկ մոտավորապես ժամը 13:00-ին հակաահաբեկչական միջոցառումների մեկնարկի և դրանց հաջող ավարտի արդյունքում Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը։

Ինչպես հաղորդում է Ազերթաջը, այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

Նշելով, որ հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում մեր զինվորականները ցուցաբերել են մեծ հերոսություն, խիզախություն և պրոֆեսիոնալիզմ, պետության ղեկավարն ընդգծել է. «Բարդ տեղանքի պայմաններում, երկար տարիներ ինժեներական լայնածավալ աշխատանքների արդյունքում հակառակորդի կողմից կառուցված ամրությունների առկայութունը, չնայած թշնամու դիրքերի՝ բարձունքներում և շահավետ վայրերում տեղակայմանը, մեր զինվորականները դրսևորեցին հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և կարճ ժամանակում բոլոր ուղղություններով զգալի ռազմական հաջողությունների հասան։ Ամբողջությամբ ոչնչացվել է բանակի զգալի մասը, որը հայկական պետության կողմից ապօրինի տեղակայվել է ադրբեջանական տարածքներում և դեռևս դուրս չի բերվել՝ չնայած Հայաստանի պարտավորություններին։ Ոչնչացվել և շարքից դուրս է բերվել ռազմական տեխնիկան»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս