Սելջուկ Բայրաքթար. Մենք աջակցում ենք Ադրբեջանի արդար գործին Ղարաբաղում
  Սելջուկ Բայրաքթար.  Մենք աջակցում ենք Ադրբեջանի արդար գործին Ղարաբաղում
17:47     20 09 2023    
Թուրքական ավիաշինական Baykar ընկերությունը և ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարը աջակցել են ադրբեջանական ժողովրդին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Բայքարը հրապարակում է տեղադրել X սոցիալական ցանցի իր էջում։

Մենք Ադրբեջանի հետ ենք երեկ, այսօր և միշտ՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։

Սելջուկ Բայրաքթարը նույնպես հրապարակմամբ կիսվել է սոցցանցում։

«Այսօր մենք շարունակում ենք այն ընդհանուր ճակատագիրը, որը կիսել ենք ողջ պատմության ընթացքում։

Մենք հպարտությամբ աջակցում ենք Ղարաբաղում Ադրբեջանի արդար գործին»,- գրել է Բայրաքթարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Սելջուկ-Բայրաքթար  


Լրահոս