ՊՆ. Ղարաբաղում Հայաստանի ԶՈՒ ավելի քան 60 մարտական դիրքեր անցել են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ
  ՊՆ. Ղարաբաղում Հայաստանի ԶՈՒ ավելի քան 60 մարտական դիրքեր անցել են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ
08:41     20 09 2023    
Սեպտեմբերի 19-ին ՊՆ-ում տեղի է ունեցել ճեպազրույց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ճեպազրույցում գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը հայտնել է, որ Ղարաբաղի շրջանում Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումները հաջողությամբ շարունակվում են։

«Միջոցառումների ընթացքում Հայաստանի Զինված ուժերի կազմավորումների ավելի քան 60 մարտական դիրքեր անցել են մեր Զինված ուժերի վերահսկողության տակ։ Միաժամանակ վնասազերծվել են Հայաստանի Զինված ուժերին պատկանող ավելի քան 20 մարտական մեքենա, ավելի քան 40 հրետանային կայանք, ավելի քան 30 ականանետ, 2 զենիթահրթիռային կայան, 6-ից ավելի «Մորտիրա» ՌԷՊ կայան և ռազմական նշանակության այլ միջոցներ», - նշել է Անար Էյվազովը:

Նա նաև հայտնել է, որ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածված տեղեկությունները, թե ադրբեջանական ստորաբաժանումներն իբր գնդակոծում են քաղաքացիական օբյեկտները, սուտ են և կրում են սադրիչ բնույթ:

«Նրանց նպատակն է վնասել մեր բանակի հեղինակությանը և միջազգային հանրության շրջանում սխալ պատկերացում ձևավորել լոկալ հակաադրբեջանական միջոցառումների մասին:

Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում մեր հրապարակած տեսանյութերում պարզ երևում է, որ մեր ստորաբաժանումները հարվածում են միայն օրինական ռազմական օբյեկտներին»։

Անար Էյվազովը նշել է, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում լոկալ բնույթի հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազմիցս նկատվել է, թե ինչպես են Հայաստանի Զինված ուժերի կազմավորումները բնակավայրերում կրակային միջոցներ և զրահատեխնիկա տեղադրում, ինչպես նաև քաղաքացիական անձանց ներգրավում ռազմական օբյեկտներ։

«Ինչպես գիտեք, մեր զինանոցում կան բարձր ճշգրտության զենքեր և ռազմական տեխնիկա, որոնք համապատասխանում են ամենաժամանակակից պահանջներին։ Շատ դեպքերում ռազմական օբյեկտների ոչնչացման առաջադրանքը չեղարկվել է այն բանից հետո, երբ մեր զինվորականները ռազմական օբյեկտում խաղաղ բնակիչներ են հայտնաբերել»,- ընդգծել է Անար Էյվազովը։

«Կոչ ենք անում Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանում տեղակայված Հայաստանի Զինված ուժերի կազմավորումների զինծառայողներին վայր դնել զենքը և հանձնվել։ Մենք նաև խորհուրդ ենք տալիս շրջանի խաղաղ բնակիչներին հեռու մնալ նրանցից և ոչ մի օգնություն չցուցաբերել նրանց։ Խորհրդատվական ծանուցումները հաղորդվում են բարձրախոսներով և այլ տեխնիկական միջոցներով»,- ընդգծել է Անար Էյվազովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս