Գրիգորյան. «Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը պետք է շուտով ստորագրվի»
  Գրիգորյան.  «Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը պետք է շուտով ստորագրվի»
17:16     18 09 2023    
Հայաստանում՝ մինչև 2026 թվականը ընտրողներ գրավելու ունակ նոր քաղաքական ուժի կամ գործչի հայտնվելու սպառնալիքը գնալով ավելի իրական է դառնում։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Х սոցցանցի իր էջում գրել է բրիտանացի լրագրող Օնիկ Գրիգորյանը:

«Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվի խաղաղության պայմանագիր, ապա դա պետք է տեղի ունենա մոտ ապագայում, որպեսզի հաջորդ համապետական ընտրություններում դիվիդենտները նկատելի լինեն։

Ի դեպ, վերը նշված բոլորը մնում են արդիական, եթե նույնիսկ Փաշինյանի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ ընտրական օրենսգրքով սահմանված ձայների օրինական վերաբաշխումից և/կամ ավագանու մեծամասնություն կազմելու այլ կուսակցության հետ պայմանավորվածությունից հետո դառնա Երևանի քաղաքապետ։

Ռուբեն Վարդանյանի կողմից աջակցվող, «Ապրելու Երկիր» կուսակցությունը ներկայացնող Մանե Թանդիլյանը, որի լոգոյում պատկերված են Հայաստանը, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) և նախկինում օկուպացված Ադրբեջանի յոթ շրջանները, չկարողացավ հաղթահարել ներկայացվածության շեմը»,- գրել է Օ. Գրիգորյանը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս