Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում չի լինի
 Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում չի լինի
16:28     18 09 2023    
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպում նախատեսված չէ։

Այս մասին Zinvor.info-ն հարցմանն ի պատասխան հայտնել է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ Ջեյհուն Բայրամովի ծրագրում Արարատ Միրզոյանի հետ հանդիպում չի նախատեսված։

Նշենք, որ ավելի վաղ հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Նյու Յորքում կարող է կայանալ Ջ.Բայրամովի և Ա.Միրզոյանի հանդիպումը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Նյու-Յորք   Ադրբեջան   Հայաստան   ԱԳՆ  


Լրահոս