Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է՝ Գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ, Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ պետ Ալի Նագիևը՝ «Ազգային և գլոբալ ջանքերի ուժեղացում՝ անհետ կորածների ճակատագիրը որոշելու վերաբերյալ» միջազգային համաժողովում ունեցած ելույթում։
Նա ասել է, որ երկու կողմից անհետ կորածների աճյունների որոնումն ու նույնականացումը կծառայեն երկարաժամկետ հումանիտար ճգնաժամի վերացմանը. «Մենք պատրաստ ենք լիարժեք համագործակցության այս ուղղությամբ։ Մենք հույս ունեինք, որ անցած ժամանակահատվածում Հայաստանը կառուցողական դիրք կգրավի այս ոլորտում, սակայն մեր սպասելիքները լիովին չարդարացան։ Օգտվելով այս համաժողովի ընձեռած հնարավորություններից՝ պաշտոնական Երևանին հրավիրում եմ ավելի սերտ համագործակցության գերիների և պատանդների հետ կապված հարցերի շուրջ»։
Zinvor.info