Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանում անհայտ կորածների խնդրին նվիրված ճեպազրույցում ասել է Բանտարկյալների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Էլդար Սամեդովը։
Նա նշել է, որ դրա հիմնական պատճառը Հայաստանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է, համամարդկային արժեքների անտեսումը, ինչպես նաև անհայտ կորածների մասին փաստերը երկար տարիներ թաքցնելը։
Էլդար Սամեդովի խոսքով, Հայաստանը շարունակում է իր ապակառուցողական դիրքորոշումն այս հարցում. «Ցավոք, համագործակցության մեր ջանքերն արձագանք չեն գտնում»։