Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Ղարաբաղի հարցով
  Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Ղարաբաղի հարցով
09:17     18 09 2023    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնելու Ղարաբաղի հարցով։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցներին։

«Մենք առաջարկել ենք եռակողմ հանդիպում անցկացնել, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում՝ կապված Ղարաբաղի իրավիճակի հետ, իմ մասնակցությամբ և Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հետ»,- ասել է Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար ԱՄՆ մեկնելուց առաջ ճեպազրույցում:

Էրդողանը նշել է, որ մտադիր է այդ հանդիպումը քննարկել Ալիևի հետ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ղարաբաղ  


Լրահոս