Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հրապարակում է տեղադրել՝ Բաքվի օկուպացիայից ազատագրման 105-ամյակի կապակցությամբ
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին նախարարությունը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Շնորհավորում ենք թշնամական օկուպացիայից Բաքվի ազատագրման 105-ամյակի առթիվ։ Մենք հարգում ենք Նուրի (Killigil) փաշայի, ով փորձանքի մեջ չթողեց մեր ադրբեջանցի եղբայրներին՝ թուրքերին և նրա հրամանատարության տակ գտնվող Կովկասյան իսլամական բանակի հերոսների հիշատակը։ Ինչպես 105 տարի առաջ, մենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ կշարունակենք լինել մեկ սիրտ ու մեկ բռունցք»,- ասված է հաղորդագրուխթյունում։
Zinvor.info