Հայաստանի ԱԳՆ. Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել հոկտեմբերին Գրանադայում
  Հայաստանի ԱԳՆ. Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել հոկտեմբերին Գրանադայում
10:31     14 09 2023    
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել հոկտեմբերին Իսպանիայի Գրանադա քաղաքում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ես մի անգամ ասել եմ, որ հանդիպումների, բանակցությունների մասին առաջարկներ գրեթե միշտ լինում են։ Կան նաև նման նախնական պայմանավորվածություններ: Բրյուսելում վարչապետի մասնակցությամբ հանդիպումից հետո նրանք հայտարարեցին, որ նախատեսվում է ևս մեկ հանդիպում առաջնորդների մասնակցությամբ, նաև հոկտեմբերին Գրանադայում»,- ասել է նա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Փաշինյան  


Լրահոս