Զախարովա. Ռուսաստանի հետ վեճը աղետ է Հայաստանի համար
|
|
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը՝ երկու երկրների ժողովուրդներին կռվեցնելու աղետալի ծրագրեր չունի։
|
Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի (ԱՏՖ) շրջանակներում։
«Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունում ոչ ոք նման նպատակ ու խնդիր չունի։ Որովհետև, իմ կարծիքով, դա աղետալի կլիներ միայն Հայաստանի համար»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով՝ Երևանը կարո՞ղ է ինչ-որ կերպ միմյանց հակադրել երկու երկրների ժողովուրդներին հարցին:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ պատմականորեն Ռուսաստանը «ոչ միայն իրեն դրսևորել է, այլ վերահաստատել է իրեն որպես Հայաստանի և հայ ժողովրդի վստահելի դաշնակից, բարեկամ, ամենամոտ գործընկեր, օգնության է հասել ամենադժվար պահերին, աջակցել է»: Ռուսաստանը նույնպես միշտ կարողացել է ուրախանալ Հայաստանի ձեռքբերումներով և ընդունել նրա ընտրությունը, նույնիսկ երբ չի կիսել որևէ որոշում, ընդգծել է Զախարովան։ «Բայց ընդունել է, քանի որ հարգել է այս երկրի ինքնիշխան ընտրությունը», - նշել է նա։
Հեշթեգներ.
Զախարովա
Ռուսաստան