ՀԿԹՀ ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը ուժ կտա մեր պայքարին
  ՀԿԹՀ ԱԳՆ ղեկավար.  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը ուժ կտա մեր պայքարին
14:28     09 09 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը ուժ կտա մեր պայքարին.

Haber Global-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) արտաքին գործերի նախարար Թահսին Էրթողրուլօղլուն՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։

«Մենք շատ հպարտ ենք՝ բարեկամ և եղբայրական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների և դիտորդների նախարարների երկրորդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը արտահայտած խոսքերի համար։ Մենք երկար ճանապարհ կհաղթահարենք՝ շնորհիվ այն երկրների համագործակցության և համերաշխության, որոնք հանդիսանում են արմատացած թուրքական ծառի ճյուղեր։ Այս հայտարարությունն էլ ավելի մեծ ուժ կտա մեր պայքարին»,- ընդգծել է նա։

ՀԿԹՀ ԱԳՆ ղեկավարը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիբ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Մենք էլ ավելի կուժեղանանք Թուրքական պետությունների կազմակերպության աջակցությամբ։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր աջակցում են մեզ ՀԿԹՀ-ի ճանաչման գործում։ Մենք լիովին հավատում ենք, որ մեծ հաջողությունների ենք հասնելու որպես մեկ ազգ՝ երեք պետություն»,- հավելել է Թ. Էրթօղրուլօղլուն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՀԿԹՀ  


Լրահոս