Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՄԱԿ-ի միջև գործընկերության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային իրավիճակը:
Նշվել է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր հաստատված փոխշահավետ համագործակցությունը, Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը ՄԱԿ-ի գործունեությանը և ներդրումը խաղաղապահ գործողություններում, դիտարկվել են այդ ուղղությամբ հեռանկարները։
Ընդգծվել է Ադրբեջանի նախագահությամբ անցկացված Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ նստաշրջանում (COP29) ընդունված որոշումների կարևորությունը։ Բացի այդ, նշվել է մարդասիրական ականազերծման գործում և ականների վտանգի դեմ պայքարում համագործակցության և Ադրբեջանի ջանքերին աջակցության կարևորությունը: