Նախագահ Ալիև. Ադրբեջանը միշտ աջակցել է Թուրքական պետությունների կազմակերպության համրապնդմանը
  Նախագահ Ալիև.  Ադրբեջանը միշտ աջակցել է Թուրքական պետությունների կազմակերպության համրապնդմանը
17:16     07 09 2023    
Մեր կողմից իրականացվող փրկարարական առաքելությունները տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ թուրքական աշխարհը միավորող երկրներում, հստակ ցույց են տալիս մեր հնարավորություններն ու մտադրությունները։

Այդ մասին, ըստ Zinvor.info-յի, նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների և դիտորդ պետությունների Աղետների կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարների և «Բաքու-2023» միջազգային զորավարժությունների մասնակիցների երկրորդ հանդիպմանը:

«Մենք պետք է միշտ միմյանց կողքին լինենք, բոլոր անդամ երկրներն իրենց արժեքավոր ներդրումն ունեն Թուրքական պետությունների կազմակերպության զարգացման գործում, այդ թվում՝ Ադրբեջանը։ Ադրբեջանը բոլոր ժամանակներում մշտապես աջակցել է այդ կազմակերպության հզորացմանը, և կազմակերպության անդամ երկրների հետ հարաբերությունները մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում առաջին տեղն են զբաղեցնում։ Ես դա բազմիցս հայտարարել եմ որպես նախագահ, միևնույն ժամանակ մենք դա ցույց ենք տվել գործնական աշխատանքում»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս