Թոմ Լանտոսի հանձնաժողովին երբեք չեն հետաքրքրել հայկական օկուպացիայի հետևանքները
Թոմ Լանտոսի հանձնաժողովին երբեք չեն հետաքրքրել հայկական օկուպացիայի հետևանքները
16:38     07 09 2023    
Արևմտյան Ադրբեջանի համայնքը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի հանձնաժողովին՝ ծիծաղելի մեղադրանքներ չհնչեցնել Ադրբեջանի հասցեին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է համայնքի հայտարարության մեջ։

Համայնքում հիշեցրել են, որ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են կազմակերպվել՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածշրջանում բնակվող հայերի հետ կապված։

«Լուիս Օկամպոն, ով հատկապես իրեն դրսևորեց ադրբեջանաֆոբիայի մրցավազքում, որը ներկայումս նկատվում է արևմտյան որոշ երկրներում, մի շարք վիրավորական հայտարարություններ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին»,- ընդգծել են համայնքում։

Հայտարարության մեջ ասվում է, որ նման լսումները ավելի են ոգեշնչում տարածաշրջանում միտումնավոր լարվածությունը սաստկացնող Հայաստանին և ռևանշիստական ուժերին։

«Թոմ Լանտոսի հանձնաժողովին իր հերթին երբեք չեն հետաքրքրել հայկական օկուպացիայի, Հայաստանի կողմից իրականացված էթնիկ զտումների, ադրբեջանական ժողովրդի տառապանքների և Հայաստանից բռնագաղթված ադրբեջանցիների ճակատագրի լուրջ հետևանքները», - ասվում է համայնքի հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-համայնք  


Լրահոս