Իլհամ Ալիևը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին
 Իլհամ Ալիևը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին
13:26     07 09 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։ Իլհամ Ալիևը նամակում շնորհավորել է Բրազիլիայի նախագահին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Նամակում ասվում է.

«Այս տարի Ադրբեջանն ու Բրազիլիան նշելու են նշանակալի տարեդարձ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Կարծում եմ, որ համատեղ ջանքերով մեր միջպետական կապերը կշարունակեն զարգանալ ի շահ մեր ժողովուրդների՝ բարեկամությանն ու համագործակցությանը համահունչ, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում։

Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ գործերում, Ձեր ժողովրդին՝ մշտական խաղաղություն ու բարօրություն»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բրազիլիա