Սահիբա Գաֆարովա. Լաչինի ճանապարհը այժմ էլ բաց է
  Սահիբա Գաֆարովա.  Լաչինի ճանապարհը այժմ էլ բաց է
12:54     06 09 2023    
«Լաչինի ճանապարհը հիմա էլ բաց է, շրջափակման մասին խոսք անգամ լինել չի կարող»:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Միլլի Մեջլիսի ախագահ Սահիբա Գաֆարովան՝ ընդունելով Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարի գլխավորած պատվիրակությանը։

Ուշադրություն հրավիրելով Լաչինի ճանապարհի շուրջ Հայաստանի կողմից իրականացվող կեղծ և շինծու քարոզչության վրա՝ ՄՄ նախագահն ընդգծել է, որ այդ ճանապարհը հանդիսանում է Ադրբեջանի տարածքը։

Ս.Գաֆարովան հյուրին տեղեկացրել է, որ Ադրբեջանն առաջարկել է Աղդամ-Խանքենդի ճանապարհը՝ Խանքենդի քաղաք և շրջակա գյուղեր մարդասիրական բեռներ տեղափոխելու համար, սակայն, ցավոք, Հայաստանը չի ցանկանում օգտվել այդ ճանապարհից։

Նշելով, որ Ղարաբաղում ապրող հայ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, Ս.Գաֆարովան հիշեցրել է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում նրանց ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Սահիբա-Գաֆարովա  


Լրահոս