Իլհամ Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
 Իլհամ Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
10:14     06 09 2023    
Սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է՝ Սլովակիայի խորհրդարանի նախագահ Բորիս Կոլլարի գլխավորած պատվիրակությանը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տեղադրված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների զարգացումից, նշվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության բարձր մակարդակը։ Սլովակիայի մասնակցությունը «Համերաշխության օղակ» (STRING) նախագծին գնահատվել է շատ կարևոր գործոն կապերի զարգացման համար։

Հանդիպմանը նշվել է, որ Սլովակիայի պատվիրակությունը կայցելի օկուպացիայից ազատագրված տարածքներ, ինչը հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալ ընթացող լայնածավալ վերականգնման աշխատանքներին։ Ընդգծվել է «Խելացի գյուղ» ծրագրի կարևորությունը, որը Սլովակիան կիրականացնի Աղդամի շրջանի Բաշ Գարվենդ գյուղում։

Հանդիպմանը նշվել է Սլովակիայի ներդրումը Ադրբեջան-ԵՄ կապերի զարգացման գործում։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան   Սլովակիա  


Լրահոս