Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել պակիստանյան կողմին
 Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել պակիստանյան կողմին
17:44     05 09 2023    
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել՝ Պակիստանի Շտաբների պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Սահիր Շամշադ Միրզային։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ Բելուջիստան նահանգի Գվադար քաղաքում ուղղաթիռի կործանման հետևանքով Պակիստանի Ռազմածովային ուժերի զինծառայողների զոհվելու լուրով։ Թող Ալլահը հանգստություն տա հանգուցյալների հոգիներին, խորին ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին և մերձավորներին»:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Պակիստան