Գուբադլի-Լաչին ճանապարհի կառուցման համար հատկացվել է 20 մլն մանաթ
Գուբադլի-Լաչին ճանապարհի կառուցման համար հատկացվել է 20 մլն մանաթ
16:14     05 09 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ «Գուբադլի-Լաչին նոր ավտոմոբիլային ճանապարհի նախագծման և կառուցման միջոցառումների մասին»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Կարգադրության համաձայն՝ 2023 թ պետական բյուջեում նախատեսված նախագահի պահուստային ֆոնդից 20 մլն մանաթ է հատկացվել Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությանը՝ Խուդաֆերին-Գուբադլի-Լաչին ճանապարհի 33-րդ կմ-ից սկիզբ առնող Գուբադլի-Լաչին ավտոճանապարհի նախագծման և կառուցման համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Գուբադլի   Լաչին  


Լրահոս