Ադրբեջանն առաջարկել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչներին
 Ադրբեջանն առաջարկել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչներին
18:58     01 09 2023    
Ադրբեջանն արդեն առաջարկել է Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակիչներին կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն գրել է X սոցցանցում՝ մեկնաբանելով Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկի հայտարարությունը, թե իբր Ղարաբաղում դեղորայքի և սննդի պակաս կա:

«Այս ամենը հայկական կեղծ քարոզչության արդյունք է: Ադրբեջանն արդեն առաջարկել է Ղարաբաղի շրջանում ապրող հայ բնակիչներին կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ»,- ասվում է հրապարակման մեջ։

Հաջիզադեի խոսքով, Ադրբեջանի բարի կամքի մերժումը վկայում է այն մասին, որ հնչեցված բոլոր մեղադրանքներն անհիմն են։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս