Հայաստանից պահանջում ենք պարզաբանել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը
 Հայաստանից պահանջում ենք պարզաբանել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը
14:02     30 08 2023    
Արևմտյան Ադրբեջանի Համայնքը պահանջում է Հայաստանի կառավարությունից պարզել անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը, համագործակցություն սկսել Ադրբեջանի հետ անհայտ կորածների աճյունները գտնելու և վերադարձնելու, ինչպես նաև մարդկանց բռնի անհետացման մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է օգոստոսի 30-ի՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ համայնքի տարածած հայտարարության մեջ։

«Հայաստանից մեծ թվով ադրբեջանցիներ անհետացել են էթնիկ զտումների ժամանակ, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի արդյունքում։

Բռնի անհետացումից պաշտպանվելու իրավունքն ամրագրված է մարդու իրավունքների տարբեր միջազգային փաստաթղթերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտում և Բռնի անհետացումից բոլոր անձանց պաշտպանության միջազգային կոնվենցիայում:

Հայաստանը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների ճակատագրի և գտնվելու վայրի մասին, բացահայտել սպանված ադրբեջանցիների զանգվածային և այլ գերեզմանների ճշգրիտ վայրը։ Բռնի անհետացման խնդրին անդրադառնալն անհրաժեշտ է մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության ապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Արևմտյան-Ադրբեջանի-Համայնք  


Լրահոս